ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանում կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ կրակոցները հնչել են Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։
Կրակոցների վայրից բավականին հեռու` Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։
Ըստ տեղեկությունների` «Range Rover»-ը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին, որի անունը կայքը չի հրապարակում նախաքննության շահերից ելնելով։