ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի ներկայացուցիչ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի եզրափակիչում պարտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին։
Немецкий теннисист Александр Зверев после матча с Каренов Хачановым на Олимпийских играх в Токио (1 августа 2021). Япония
© Sputnik / Asatur Yesayants
Մեկ ժամ 21 րոպե տևած մրցամարտում Խաչանովն առաջին սեթում զիջեց 3։6 հաշվով ու այլևս չկարողացավ կառուցել իր խաղը, և երկրորդ սեթում Զվերևի առավելությունն ավելի քան ակնհայտ էր։ Զվերևը շատ լավ մատուցում էր, ու առաջին մատուցման իրացման բարձր տոկոսը ի վերջո նրան հաղթանակ ապահովեցին ոսկե մեդալի համար խաղում։ Խաչանովը առաջին սեթում դիմադրեց ինչքան կարողացավ, ունեցավ հնարավորությունը հաշիվը հավասարեցնելու համար։ Բայց Զվերևի հիանալի խաղը պաշտպանվելիս և ագրեսիվությունը հարձակման ժամանակ թույլ չտվեցին Խաչանովին այս մրցամարտում բաղձալի ոսկե մեդալը վաստակել։
Карен Хачанов во время финального матча мужского теннисного турнира Олимпийских игр в Токио (1 августа 2021). Япония
© Sputnik / Asatur Yesayants
Առաջին սեթից հետո թվաց` Խաչանովը կվերադասավորի իր ուժերն ու կկարողանա պայքար պարտադրել ուժեղ մրցակցին։ Բայց տեղի ունեցավ հակառակը։ Զվերևը գործում էր սառնասրտորեն ու հստակ։ Արդեն օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած մարզիկը մրցամարտի ընթացքում իրացրեց 6 էյս` Խաչանովի երեքի փոխարեն, թուլ չտվեց կրկնակի ոչ մի սխալ մատուցման ժամանակ` Խաչանովի մեկ նման սխալի դիմաց, և երկուսն էլ ութ անգամ ունենալով բրեյք պոինտի հնարավորություն` օգտագործեցին չորսը։
Карен Хачанов во время финального матча мужского теннисного турнира Олимпийских игр в Токио (1 августа 2021). Япония
© Sputnik / Asatur Yesayants
Այսպիսով, օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճեց Ալեքսանդր Զվերևը, որը թենիսի տղամարդկանց համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 5–րդ տեղը։ Իսկ Կարեն Խաչանովի համար, որը նույն ցուցակի 25–րդ հորիզոնականում է, արծաթե մեդալը միանշանակ հաջողություն է։