ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կիսապաշտպան Կարեն Մուրադյանն ավարտել է իր ելույթներն «Արարատի» կազմում. պայմանագրի ժամկետը լրացել է։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբը։
Կարեն Մուրադյանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել ակումբին. նա Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ Գավաթի խաղարկությանը դաշտ է դուրս եկել 7 անգամ։
«Արարատը» շնորհակալություն է հայտնում Կարեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։