Ի՞նչն է «սպանում» ենթաստամոքսային գեղձը

Բժիշկ-էնդոկրինոլոգը խոսել է ճիշտ սնվելու մասին։ Նա խորհուրդ է տվել սնվել երեք ժամ ընդմիջումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի– Sputnik. Բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան պատմել է ենթաստամոքսային գեղձի համար վնասակար մթերքների մասին: Այս մասին գրում է «Российская газета»-ն։
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ դեղձ ենք ուտում
Մասնագետն ասել է, որ մեծ քանակությամբ քաղցր կամ կալորիական սննդի օգտագործումը ոչ միայն հանգեցնում է ճարպային հյուսվածքի ավելցուկային կուտակման, այլև բերում է ենթաստամոքսային գեղձի բջիջների մահվան:
«Ճարպային հյուսվածքում անխուսափելիորեն համակարգային բորբոքում է առաջանում՝ թթվայնացման սթրեսով, որի ֆոնին ինսուլինի ռեզիստենտություն է զարգանում, և ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտադրող բջիջները (և ոչ միայն դրանք) մեռնում են»,-բացատրել է Պավլովան։
Էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել սնվել երեք ժամ ընդմիջումներով։ «Մարդը պետք է ուտի ոչ շուտ, քան սննդի նախորդ ընդունումից երեք ժամ հետո և ոչ ուշ, քան հինգ ժամ հետո»,-պարզաբանել է բժիշկը։
Հայ բժիշկները ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում են արել․ բուժվողներն Աֆրիկայից են
Փորձագետն ընդգծել է, որ հինգ ժամից ավել քաղցած մնալ հաստատ չարժե. սոված ժամանակ ճարպային հյուսվածքում ակտիվանում է սննդարար նյութերի մակարդակին հետևող ֆերմենտը (լիպոպրոտեինլիպազ), ինչը հանգեցնում է ճարպային պաշարների կուտակման:
Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ