ՌԱԴԻՈ

Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիրները հանկարծ սայթաքեն. Մաթևոսյանը` նոր գումարման ԱԺ–ի մասին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմությունը պետք է ոչ մի վայրկյան չթուլացնի զգոնությունը։
Sputnik
8-րդ գումարման ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքների պատգամավորները նույնիսկ մեկ օր չաշխատելու, առավելևս սխալվելու իրավունք չունեն, հակառակ դեպքում ավելի կխորացնեն երկրում առկա քաղաքական ճգնաժամը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
ՌԱԴԻՈ
Ի՞նչ հարցեր են քննարկելու նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստում
«Խորհրդարանական ընդդիմությունը պետք է հաշվի առնի, որ իր առջև ունի քաղաքական միավոր, որը չի խորշում ցանկացած գործողություն իրականացնել իր հակառակորդներին ճնշելու, ջլատելու քաղաքական գործընթացներից դուրս բերելու համար»,- ասաց նա։
Նոր խորհրդարանի հիմնական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իշխող խմբակցությունը կայուն մեծամասնություն է կազմում, բայց չունի սահմանադրական մեծամասնություն, նշանակում է` մի շարք օրենքներ ընդունելիս իշխող թիմը ստիպված է ընդդիմության հետ կոնսենսուսի գնալ։
«Սա այն տեղն է, որի վրա ընդդիմությունը կարող է որոշակի քաղաքական առաջընթաց ապահովել և ստիպել իշխանություններին գոնե համակերպվել իրենց օրակարգի հետ, բայց ժամանակը ցույց կտա` իրենք ինչ կանեն, ինչպես կանեն»,- ընդգծեց Մաթևոսյանը։
Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի
Քաղաքագետի կարծիքով` ընդդիմադիրները, ինչպես ԱԺ փոխխոսնակի թեկնածուի հարցում, այսուհետ ևս պետք է հանդես գան միասնաբար, մանավանդ որ նրանց մեծամասնությունը դեմ է արտահայտվել իշխանափոխությանն ու «թավշյա հեղափոխության» առաջնորդին։
Հիշեցնենք` հունիսի 20–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ձայների վերջնահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինքը 66 650 քվե կամ 5.22%։
Այս երեք ուժերը կձևավորեն ութերորդ գումարման Ազգային ժողովը։
Անելիք շատ կա. նախկին նախարարը պատգամավոր կդառնա