Հունաստանի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի հարավ-արևելքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հունաստանի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 07։31-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի հարավ-արևելքում՝ Կոս կղզուց 60 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախի խորությունը եղել է 11 կիլոմետր:
Հնդկաստանում լեռնային ճանապարհի մի մասը փլուզվել է սողանքի պատճառով. տեսանյութ
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան