Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի քաղաքացու սպանության վերաբերյալ մեղադրանքներին

Թուրքիայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը պատասխանել է մեղադրանքներին՝ գործելով ստացված հրահանգին համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է սահմանին Թուրքիայի քաղաքացու սպանության մեղադրանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելացել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Էդիրնե նահանգում Հունաստանի տարածքից քաղաքացիական հագուստով անձանց արձակած կրակոցից քաղաքացի է սպանվել: ԱԳՆ էր հրավիրվել Թուրքիայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոքի նոտա էր հանձնվել։ Անկարան պահանջել էր ձերբակալել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ինչպես նաև փոխհատուցում վճարել սպանվածի հարազատներին:
«Անկարայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին այսօր կանչել էին Թուրքիայի ԱԳՆ, լիովին հերքել է Էվրոսում ենթադրյալ միջադեպի վերաբերյալ մեղադրանքները՝ թուրքական կողմին մատնանշելով սեփական սահմանները պաշտպանելու և մարդկանց առևտրով զբաղվողների գործունեություն ու անօրինական ներգաղթ թույլ չտալու պարտականությունը»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն։
Միջադեպին անդրադարձել է նաև Հունաստանի ոստիկանությունը՝ հայտարարելով, որ հունական ուժերը առնչություն չունեն Էվրոսի դեպքի հետ։
Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել