ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, որոշել է պատասխանել իրեն ուղղված 10-15 ամենահետաքրքիր հարցերին։
Նրան ուղղված հարցերից մեկն էլ այն է եղել, թե արդյոք հայերեն սովորեցնելո՞ւ են իրենց որդուն`Վահանին։ Տատյանան դրական պատասխան է տվել։
«Վահան Պետրոսյանը չի կարող չիմանալ իր նախնիների լեզուն», - Instagram-ի «story» բաժնում գրել է Տատյանան։
Նշենք, որ 2019–ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 2020-ի մարտի 13-ին ծնվեց նրանց որդին` Վահանը։