Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը պարտվեց 1/4 եզրափակիչում, բայց բրոնզե մեդալի շանս կա

Եթե Տիմուրովը եզրափակիչ հասնի, հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը պարտվեց հունահռոմեականների մրցաշարի 60 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում:
Նա չկարողացավ հաղթել ուկրաինացի Լենուր Տիմուրովին ու պարտվեց 4:8 հաշվով:
Եթե Տիմուրովը եզրափակիչի ուղեգիր նվաճի, հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա: Կիսաեզրափակիչում ուկրաինացին մրցելու է աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ:
Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից2019թ. մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում հաղթել էր իրանցի Ալի Ռեզա Նեջաթիին։
1 / 5
Արմեն Մելիքյան
2 / 5
Արմեն Մելիքյան
3 / 5
Արմեն Մելիքյան–Լենուր Տիմուրով գոտեմարտ
4 / 5
Արմեն Մելիքյան–Լենուր Տիմուրով գոտեմարտ
5 / 5
Արմեն Մելիքյան–Լենուր Տիմուրով գոտեմարտ
Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Չալյանն ու Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին, Ասլանյանը՝ օգոստոսի 3-ին:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մասնակիցներն են Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):
Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են օլիմպիադայից