Ադրբեջանը Ժիրինովսկու պատճառով նոտա է հղել ՌԴ ժամանակավոր հավատարմատարին

Հեռուստատեսային եթերներից մեկի ժամանակ քաղաքական գործիչը մի շարք արտահայտություններ է թույլ տվել, որոնք Ադրբեջանում վիրավորական են համարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան նոտա են հղել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը:
«2021 թվականի օգոստոսի 1-ին մեր երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու կողմնակալ և վիրավորական արտահայտությունների կապակցությամբ․․․»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ նշելով, որ խոսքը վերաբերում է հուլիսի 30-ին ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում քաղաքական գործչի հնչեցրած արտահայտություններին։
Հայերին վախեցնելու համար. ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան միությունը
Նշվում է, որ ՌԴ Պետական դումայում ներկայացված մարդու վարքագիծը էթիկապես չի համապատասխանում երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգուն, իսկ այդ հարաբերություններին վնաս հասցնելուն ուղղված անպատասխանատու և սադրիչ հայտարարություններն անթույլատրելի են:
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2