«Pfizer»-ի ու «Moderna»-ի մեկ դեղաչափի արժեքը թանկացել է

Երկու պատվաստանյութերի արտադրողներն էլ հրաժարվել են մեկնաբանել իրենց գնային քաղաքականության փոփոխությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի արտադրողները Եվրամիության երկրների համար թանկացրել են պատվաստանյութերի մեկ դեղաչափի արժեքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Financial Times»-ին։
ՌԱԴԻՈ
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Այսպիսով, «Pfizer» պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը 15.5 եվրոյից դարձել է 19.5։ Իսկ ահա «Moderna» պատվաստանյութի արժեքը դարձել է 25.5 դոլար` նախկին 22.6–ի դիմաց։
Ի դեպ, երկու պատվաստանյութերի արտադրողներն էլ հրաժարվել են մեկնաբանել իրենց գնային քաղաքականության փոփոխությունները։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 29-ի նիստի ժամանակ որոշեց 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրել «Sinopharm» (Չինաստան) և «Pfizer/BioNTech» (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութեր ձեռք բերելու համար։ Քննարկումներ են ընթանում նաև «Moderna» պատվաստանյութի որոշ խմբաքանակ գնելու կամ որպես նվիրաբերություն ստանալու ուղղությամբ։
Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում