ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են անտառային հրդեհների հետևանքով Թուրքիայում ստեղծված արտակարգ դրության, ինչպես նաև դրան ուղղված համագործակցության հետ կապված հարցեր:
ՌԴ նախագահը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հրդեհները մարելու հարցում շարունակելու բազմակողմանի օգնությունը Թուրքիային:
Էրդողանը «ջերմորեն շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող նշանակալի աջակցության համար»:
Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան
Քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող ակտուալ թեմաներ:
Կողմերը վերահաստատել են տրամադրվածությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքն առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ:
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայմանագիրը․ Նովակ