Տոկիոյում Օլիմպիադայի ֆոնին կորոնավիրուսով հիվանդացության ռեկորդ է սահմանվել

COVID-19-ի ռեկորդային մակարդակը գրանցվել է ոչ միայն Տոկիոյում, որտեղ անցկացվում է Օլիմպիադան, այլև ամբողջ երկրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Տոկիոյում գրանցվել է օրական կորոնավիրուսով վարակման առավելագույն թիվը։ Տեղեկությունը հայտնել է NHK հեռուստաալիքը՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարության վիճակագրական տվյալները։

Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից

Համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ Ճապոնիայի մայրաքաղաքում գրանցվել է ավելի քան 4 հազար նոր դեպք: Հիվանդներից 95-ը ծանր վիճակում են։

Ճապոնիայում օլիմպիական խաղերի ֆոնին կորոնավիրուսով վարակման կտրուկ աճ է նկատվում։ Օրինակ՝ ուրբաթ օրը երկրում հակառեկորդ է սահմանվել՝ 10,7 հազար դեպք։ Մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23-ին ու կտրեն մինչև օգոստոսի 8-ը: Դրանց մասնակցում է մոտ 19 հազար մարզիկ ու 41 հազար ուղեկցող։

Նոր սկանդալ Տոկիոյում. խաղերի բացման ռեժիսորին հեռացրել են հրեաների մասին կատակի պատճառով

Օլիմպիադան հիմնականում անցկացվում է առանց երկրպագուների։ Որոշվել է հրաժարվել նաև մրցումները մեծ էկրաններին դիտելուց։

Սակայն հասարակությունը, քաղաքական գործիչներն ու նույնիսկ ճապոնական ապրանքանիշների ներկայացուցիչներն ասել են, որ խաղերը հաստատ կարագացնեն երկրում կորոնավիրուսի տարածման աճը ու իրավացի դուրս եկան:

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում