Հրդեհ Փանիկ գյուղի տներից մեկում. 2–րդ հարկի 2 սենյակն ու գույքն այրվել են

Հրդեհի ահազանգի հետքերով մեկնել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզի Փանիկ գյուղում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում «Opel Astra» է այրվել. վարորդը հիվանդանոցում է

Հաղորդագրության համաձայն` հուլիսի 30-ին` ժամը 23:34-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի փողոցներից մեկում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 31-ին, ժամը 00:36-ին, մարվել՝ 01:37-ին:

Այրվել են երկհարկանի տան երկրորդ հարկում գտնվող երկու սենյակների (յուրաքանչյուրը՝ մոտ 12 քմ) փայտե հատակը, կահույք, կենցաղային տեխնիկա՝ մասնակի։

Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան