Երկաթուղայինի օրը Հայաստանի ներսում էլեկտրագնացքով երթևեկելն անվճար կլինի

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով վճարովի կլինի միայն Երևան-Գյումրի էքսպրես գնացքների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Օգոստոսի 1-ին` Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների) կլինի անվճար: Տեղեկությունը հայտնում է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունը։

Գործ, որը հարգի էր անգամ ցարի ժամանակներում. ինչպես են երկաթուղայինները նշում իրենց տոնը

Նշվում է, որ Հայաստանի երկաթուղայիններն իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով` ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը:

Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և Թբիլիսիի հետ կապված ծրագրեր. ուրիշ ի՞նչ սպասել ՀԿԵ–ից