Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում

Գորելովը կարևորել է հիվանդությունից պաշտպանվելու համար COVID-19-ի պատվաստումները ժամանակին անցնելը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. COVID-19 հիվանդության տևողությունը դելտա շտամի դեպքում ավելի երկար է, իսկ ինկուբացիոն շրջանը, ընդհակառակը՝ կարճ։ ՌԻԱ Նովոստիիհետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը:

Իտալացի պատգամավորները պաստառներով վազել են դահլիճով ՝ բողոքելով Covid-սերտիֆիկատների դեմ

 «Իսկապես, դելտա շտամի գենոտիպը բնութագրվում է վիրուսի արագ տարածմամբ ու հիվանդության ավելի ծանր ընթացքով։ Նոր շտամի ինկուբացիոն շրջանն ավելի կարճ է, իսկ հիվանդության տևողությունը, ընդհակառակը` ավելի երկար, քանի որ վարակն ավելի ծանր է ընթանում», — ասել է Գորելովը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ, նաև այլ շտամերով վարակվելու դեպքում, հիվանդության ծանրությունը հիմնականում որոշվում է վիրուսային ծանրաբեռնվածությամբ, որը մարդը ստացել է վարակման ժամանակ ու վարակվելու ժամանակ մարդու իմունիտետի վիճակով:

Գորելովը նաև կարևորել է հիվանդությունից պաշտպանվելու համար COVID-19-ի պատվաստումները ժամանակին անցնելը: