Արարատում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Արարատի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ կատարելով, գլխիվայր շրջվել, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, ժամը 21։40-ի սահմաններում։

Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են

«Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Գրիգորյանն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։