ՀՀ օմբուդսմանի գրասենյակի մոտ տղամարդ է ինքնահրկիզվել

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Այսօր` հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՄԻՊ գրասենյակի մոտ տղամարդ է ինքնահրկիզվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ինքնահրկիզման փորձ Սարյան փողոցի բնակարաններից մեկում. 3 հոգու հոսպիտալացրել են

«Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու»,–գրում է կայքը։

Թե ինչն է եղել ինքնահրկիզվելու պատճառը, դեռևս հայտնի չէ։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը։

Մասիսում 63–ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել. փրկարարները կանխել են