Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ՊԲ

Հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊԲ–ի` Արցախի գրավյալ տարածքներից զինադադարից հետո տարհանվել է 1620 աճյուն:

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար