Ուռուցքաբանն ասել է` որ մթերքի չարաշահումն է հանգեցնում հաստաղիքի քաղցկեղի

Հետազոտությամբ ապացուցվել է, որ կոնկրետ մի մթերքի չարաշահումը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հաստաղիքի բջիջներում առաջին անգամ հնարավոր է եղել ի հայտ բերել մուտացիաներ, որոնք պատճառահետևանքային կապ ունեն կարմիր միս ուտելու հետ։ Այդ մասին Instagram-ի իր էջում պատմել է հայտնի ուռուցքաբան Իվան Կարասևը՝ ներկայացնելով Դանա-Ֆարբեր (ԱՄՆ) ուռուցքաբանության ինստիտուտի բժիշկ Մարիոս Ջիաննակիսի հետազոտության տվյալները։

Ասպիրինն արդյունավետ է քաղցկեղի դեմ. գիտնականների նոր բացահայտումը

Գիտնականները վերլուծել են հաստաղիքի քաղցկեղով տառապող 900 հիվանդներից վերցրած նորմալ և ուռուցքային հյուսվածքի նմուշների ԴՆԹ տվյալները։ Բոլոր մասնակիցները ուսումնասիրության ընթացքում պատմել են իրենց սննդակարգի և ապրելակերպի մասին, երբ դեռ նրանց մոտ քաղցկեղ հայտնաբերված չի եղել։

Կարասևը նշում է, որ վերլուծության ընթացքում այդ մարդկանց մոտ ԴՆԹ–ի վնասվածքներ են հայտնաբերվել ինչպես նորմալ, այնպես էլ ուռուցքային հյուսվածքներում: Այդ երևույթն ավելի հաճախ հանդիպել է այն հիվանների մոտ, որոնք կարմիր միս շատ են կերել։

Ընդ որում` թռչնամսի և ձկան օգտագործումը, ինչպես նաև ապրելակերպը նշանակություն չեն ունեցել։

Այն հիվանդները, որոնց մոտ ԴՆԹ–ի վնասվածքները ավելի շատ են եղել, քաղցկեղից մահանալու վտանգը 47%-ով է մեծ է եղել:

Կենսաբանները նկարագրել են քաղցկեղի առաջացման նոր մեխանիզմը

Հետազոտության հեղինակները կարծում են, որ մարդկանց մեծ մասը պետք է արյան անալիզներ հանձնի, այդ թվում ՝ քաղցկեղով հիվանդները։ Պետք է գտնել ժառանգական մուտացիաները, և եթե պարզվի, որ ԴՆԹ-ի վնասվածքները կապված են այդ մուտացիաների հետ, ապա հետագայում հնարավոր կլինի հայտնաբերել ավելի ռիսկային խմբում գտնվող մարդկանց և խորհուրդ տալ նրանց հրաժարվել կարմիր մսից՝ որպես կանխարգելիչ միջոց:

Ռուս ուռուցքաբանը հիշեցրել է, որ հաստաղիքի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների շարքում ամենատարածվածներից մեկն է։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս ենք ուտում