Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի

Ազգային ժողովում քննարկում են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Սահմանային գոտիներում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ներ օգտագործելու, սահմանային շերտից ներս գործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը։

Սահմանի վրա ճնշումներով Անկարան ու Բաքուն փորձում են զիջումներ կորզել Հայաստանից․ փորձագետ

«Սահմանային գոտիներում տուրիստները, քաղաքացիները լուսանկարներ են անում, լուրջ խնդիրներ են առաջացնում դրանով, դրա համար նախագիծը ընդունելը շատ կարևոր է», – ասել է Մելքոնյանը։

Մելքոնյանի խոսքով` դրա համար կսահմանվի տուգանք 100 հազար դրամի չափով։

Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չկային։

Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՀՀ ՊՆ