Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայմանագիրը․ Նովակ

«Թուրքական հոսքը» բաղկացած է 15,75 մլրդ խմ հզորությամբ երկու ճյուղից, որոնք ռուսական գազը տեղափոխում են Սև ծովով։ Առաջին ճյուղը նախատեսված է թուրք սպառողներին մատակարարելու համար, երկրորդը տարանցումով հասնում է Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Թուրքիայի տարածքով գազի տարանցման մասին երկարաժամկետ համաձայնագիրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո:

«Ձգձգվող խաղ է». քաղաքագետը` «Հյուսիսային հոսք–2»-ի վերաբերյալ վերջնագրի մասին

«Մենք այսօր մանրամասն քննարկել ենք մեր խոշորագույն նախագծերի իրականացման հետ կապված իրավիճակը. դա «Թուրքական հոսք» գազատարի կառուցումն է և համապատասխանաբար Թուրքիայի տարածքով տարանցման մասին համաձայնագրի իրագործումը»,-ասել է Նովակը։

Նա հիշեցրել է, որ գազի հարցով աշխատանքային խումբ ունեն։

Ռուսական գաղտնի զենքն ԱՄՆ-ին հարված է հասցրել Եվրոպայի կենտրոնում

«Այդ խումբը քննարկել է «Գազպրոմի», «Գազպրոմ էքսպորտի» և «Botas»-ի միջև գազի տարանցման համաձայնագրի ստորագրման շուրջ առկա հարցերը: Այնտեղ որոշակի նրբություններ կան, կոմերցիոն հարցեր, բայց ավելի լավ կլինի` դրանց մասին ընկերությանը հարցնեք»,-ավելի ուշ ասել է նա լրագրողներին։

Նոր նավթատենդ․ որքա՞ն կվաստակի Ռուսաստանը

Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է գազի տարանցման երկարաժամկետ պայմանագրին։

Նովակը հավելել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրականացումը: Փոխվարչապետը նշել է, որ թուրքական կողմը խնդրել է ապահովել ԱԷԿ-ի առաջին բլոկի շահագործման հանձնումը 2023 թ․-ին՝ Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակին ընդառաջ:

Եվ ժողովուրդը սկսեց հիասթափվել նրանից. «Հյուսիսային հոսք-2»–ի թշնամին պարտվում է ԳԴՀ–ում