Ռուսական ակումբը պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ

23-ամյա Դավիթ Դավթյանի ու Երևանի «Ալաշկերտի» պայմանագիրն ավարտվում է այս տարվա օգոստոսի 2-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Դավիթյանն առաջիկայում պայմանագիր կկնքի ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ: Տեղեկությունը հայտնում է «Մատչ TV»–ն։

«Թարգմանիչ ունեմ»․ Հարոյանը՝ իսպանական նոր թիմի, մարզչի և ֆուտբոլիստների մասին

Նշվում է, որ Դավիթյանը բուժզննում է անցնում և շուտով մարզումներ է անցնելու մերձմոսկովյան ակումբում:

«Ալաշկերտի» կազմում Դավիթյանն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն, անցկացրել է 19 հանդիպում ՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ: 23-ամյա Դավիթյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին:

Դավիթյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ավարտվում է 2021 թվականի օգոստոսի 2-ին։

«Արարատ» -«Շլենսկն» ավարտվեց ոչ–ոքի, բայց հայկական թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից