ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` «Հայանտառի» պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չեն կատարել, ինչի հետևանքով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը չի կատարել անտառապատման պայմանագրային պարտավորությունները։ Մասնավորապես «Հայանտառի» և ԲԷՑ-ի միջև 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին կնքվել է անտառային հողերի սերվիտուտի 11 պայմանագիր՝ 1 տարի ժամկետով:
Պայմանագրերով «Լալվարի անտառտնտեսության» Ծաղկաշատի տարածքում ԲԷՑ-ին տրամադրվել է 0,76295 հա մակերեսով անտառային տարածք՝ «Օդային գծերի փոխարինում» ծրագրի շրջանակում հենարանների տեղակայման համար նախատեսված ճանապարհների կառուցման, էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման և դրանց հետագա շահագործման նպատակով: Դրա դիմաց ընկերությունը պարտավորվել է 3 ամսում ներկայացնել անտառային տնտեսությանը հասցվող վնասի վերականգնման ծրագիր՝ ներառյալ օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը։ Եվ ընկերության պատվերով կազմվել է Վահագնի անտառպետությունում տրամադրված 1.6 հա տարածքը անտառապատելու վերաբերյալ նախագիծ, որով անտառապատման աշխատանքների արժեքը կազմել է 12 912 000 դրամ։
Չարաշահումներ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի եղբոր օրոք. քրեական գործ է հարուցվել
Պարզվել է, սակայն, որ «Հայանտառի» պաշտոնատար անձինք 2018-2020թթ.-ին «ԲԷՑ»-ի հետ կնքված պայմանագրերով ընկերության վրա անտառապատման ծրագիր իրականացնելու որևէ պարտավորություն չի դրվել: Այսինքն` 1.6 հա հողամասի վրա 12 912 003 դրամի անտառապատման աշխատանքներ չեն իրականացվել:
Այս դեպքով հարուցվել է քրգործ` քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե:
21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում. հարուցվել է քրեական գործ