Օկուպացված տարածքներում մնացած մեքենաների նկատմամբ գույքահարկ չի կիրառվի

Պետք է տրանսպորտային միջոցներն Արցախի ճանապարհային ոստիկանությունում սահմանված կարգով խոտանվեն` հակառակ դեպքում կառաջանան գույքահարկի նոր պարտավորություններ, որոնք հետագայում ենթակա կլինեն վճարման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Արցախի օկուպացված տարածքներում մնացած և Ստեփանակերտ քաղաքում հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանվել է գույքահարկի արտոնություն` ազատելով գույքահարկի վճարման պատավորություններից: Տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի գրառումից։

Ժամանակավորապես օկուպացված Շուշի․ Արցախն արձագանքել է խորհրդարանների նախագահների այցին

«Մինչև դեկտեմբերի 1-ը վերոնշյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերին անհրաժեշտ է ներկայանալ Ստեփանակերտի քաղաքապետարան` գույքահարկի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը ստանալու»,–նշված է գրառման մեջ։

Բացի այդ, պետք է նաև տրանսպորտային միջոցներն ԱՀ ճանապարհային ոստիկանությունում սահմանված կարգով խոտանվեն` հակառակ դեպքում կառաջանան գույքահարկի նոր պարտավորություններ, որոնք հետագայում ենթակա կլինեն վճարման:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում շատերն ուղղակի չեն հասցրել դուրս հանել մեքենան իրենց բնակության վայրերից։