Ջորջ և Ամալ Քլունիները կրկին երկվորյակ կունենան

Աստղային զույգն արդեն հայտնել է հրաշալի նորությունը մտերիմներին՝ հավաքելով նրանց իտալական Il Gatto Nero ռեստորանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիս - Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան ու հասարակական գործիչ Ջորջ Քլունիի ու իրավապաշտպան Ամալ Ալամուդդինի ընտանիքում հերթական համալրումն է սպասվում։ Տեղեկությունը հայտնում է OK ամսագիրը՝ հղում անելով աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրներին:

Մենք աղոթում ենք խաղաղության համար. Ջորջ Քլունին աջակցություն է հայտնել հայերին

Պարբերականի աղբյուրներն ասել են, որ 60-ամյա դերասանն ու նրա 43-ամյա կինը՝ իրավաբան Ամալ Ալամուդինը, շուտով երեխաներ կունենան։ Նրանց խոսքով՝ արդեն ավարտվում է Քլունիի կնոջ հղիության երրորդ եռամսյակը։ Սպասվում է, որ զույգը կրկին երկվորյակ կունենա։

Նրանք արդեն հայտնել են լուրն իրենց մտերիմներին։ Հուլիսի 7-ին ընթրիք են կազմակերպել իտալական Il Gatto Nero ռեստորանում՝ դերասանի սիրած հաստատությունում, հայտնել Ամալի հղիության մասին: Հունիսին նրանք նաև իրենց երեխաներին ասել ընտանիքի համալրման մասին:

Ջորջ Քլունին ու Ամալ Ալամուդինն ամուսնացել են Իտալիայում 2014-ի սեպտեմբերին՝ 2013-ի հոկտեմբերին ծանոթանալուց հետո։ Երեք տարի անց զույգն ունեցել է երկվորյակ երեխաներ, նրանց անվանել են Էլլա եւ Ալեքսանդր։

Ջորջ և Ամալ Քլունիները 100 հազար դոլար կհատկացնեն Բեյրութի բնակիչներին

Ամալը 2004 թվականից աշխատել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանում՝ մասնագիտանալով մարդու իրավունքների ոլորտում։ 2010-ից աշխատում է Doughty Street Chambers ընկերությունում։ Նրա հաճախորդների թվում են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, Մալդիվյան Հանրապետության նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը: