«Ես նմա՞ն եմ մարդու, որ վախենում է լրագրողներից». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակը հիշեց խորհրդարանի հետ կապված տհաճ պատմություններն ու լրագրողներին ասաց, որ նրանցից չի վախենում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի շենքն ավելի անվտանգ դարձնելու որոշումներ էլի են կայացվելու։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը նոր գումարման խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը։

«Ամենայն հարգանքով Աճառյանի հանդեպ, բայց...». ԱԺ–ում վիճում են «հայհոյանք» բառի շուրջ

«Մեր պատմությունում շատ տհաճ նախադեպեր են եղել` սկսած հոկտեմբերի 27-ից, վերջացրած պատերազմի ավարտի օրով, բացի այդ գնդակահարության տեսարաններ ենք տեսել ԱԺ շենքի դիմաց, ԱԺ նախագահի դեմ մահափորձ է արվել։ Դեռ էլի գործողություններ կձեռնարկենք ԱԺ շենքը ավելի անվտանգ դարձնելու համար», – ասաց Սիմոնյանը։

ԱԺ–ում դահլիճի դռները այսուհետ մետաղորսիչներ կունենան, որպեսզի ոչ մեկը զենք կամ դանակ չկարողանա ներս տանել։ Քանի որ Սիմոնյանը շեշտեց, որ հոկտեմբերի 27-ը լրագրողի ձեռամբ է իրականացվել, լրագրողները նրան հարցրին` մի՞թե ինքն այդքան վախեցած է լրագրողներից։

«Ես նմա՞ն եմ մարդու, որ վախենում է լրագրողներից», – պատասխանեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

Հիշեցնենք` 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրագործել էր հանցագործների մի խումբ` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, որը մինչ այդ պայմանագրային հիմունքներով աշխատել էր Ազգային հեռուստատեսությունում։

«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». Սոս Հակոբյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին