Գործ, որը հարգի էր անգամ ցարի ժամանակներում. ինչպես են երկաթուղայինները նշում իրենց տոնը

Երկաթուղայինի օրվան ընդառաջ Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիում զրուցել է տարբեր սեռի ու սերնդի երկաթուղայինների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Կիրակի օրը` օգոստոսի 1–ին, նշվելու է Երկաթուղայինի օրը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի  աշխատակիցները, սակայն, Հայաստանի երկաթուղու դարբնոց համարվող Գյումրիում Երկաթուղայինի օրվա կապակցությամբ միմյանց շնորհավորեցին ու շնորհավորանքներ ստացան այսօր` հուլիսի 30–ին։

Գործ, որը հարգի էր անգամ ցարի ժամանակներում. ինչպես են երկաթուղայինները նշում իրենց տոնը

Երկաթուղու վետերանների  խորհրդի նախագահ Լևոն Հակոբյանն իր մասնագիտական ուղին  սկսել է Գյումրուց: Նախ մասնագիտական կրթություն է ստացել Գյումրիում, ապա  1972 թվականին տեղափոխվել Երևան:

«Երկաթուղու հանդեպ սերը պապիկիցս՝  Սողոմոն Հակոբյանից է  անցել, որը երկաթուղային էր դեռ ռուսական ցարի օրոք՝ 1910 թվականին: Հետո  հայրս է 50 տարի այս գործը շարունակել, նրանից հետո՝ ես:  Հորեղբորս որդիներն էլ են երկաթուղայիններ: Ավաղ, իմ որդիները իմ ճանապարհով չգնացին՝ այլ մասնագիտություն ընտրեցին»,-ասում է Լևոն Հակոբյանը։

Նա պատմում է, որ երկաթուղային ամեն մարդ չէր դառնում՝ կիրթ ու գրագետ պետք է լինեին, դրա համար էլ այդ մասնագիտությունը շատ հարգի էր ցարի ժամանակներում:

Ե՛վ էժան, և՛ հարմարավետ. ՀԿԵ-ն մտադիր է Երևան–Թբիլիսի–Երևան էլեկտրագնացք գործարկել

«Գյումրին եղել ու մնում է հայ երկաթուղայինների դարբնոցը՝ հիմնականում կրթությունը հենց այստեղ են ստացել ու այստեղից են սկսել իրենց մասնագիտական ուղին երկաթուղայինները»,-նշեց վաստակաշատ երկաթուղայինը՝ կարևորելով երկաթգծի դերն ինչպես պատերազմի, այնպես էլ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին:

Մեքենավար Էդիկ Գրիգորյանն այն եզակիներից է, որի ընտանիքում  իրենից բացի չկան երկաթուղայիններ:

Գործ, որը հարգի էր անգամ ցարի ժամանակներում. ինչպես են երկաթուղայինները նշում իրենց տոնը

«Սերս գնացքների հանդեպ մանկուց է եղել։ Երազել եմ շատ ու հասել նպատակիս: 1976 թվականից եմ աշխատել որպես մեքենավար: Դժվար տարիներ շատ են եղել, սակայն այդ դժվարությունները չեն ստիպել լքել այս մասնագիտությունը: Գիտեինք, որ հատկապես երկրաշարժից հետո երկաթգիծն անչափ կարևոր է »,-պատմում է Էդիկ Գրիգորյանը:

Երկաթուղայինի գործը Գյումրիում նաև այսօր է սիրված: 28–ամյա Մաքսիմ Սարգսյանն այս ոլորտում աշխատանքը սկսել է որպես Գյումրի-Երևան-Բաթում գնացքի ուղեկցող, հիմա արդեն  շահագործման բաժնի առաջատար ինժեներ է: Ասում է` ընտանիքում իրենից բացի նաև հորեղբայրն է երկաթուղային։

Գործ, որը հարգի էր անգամ ցարի ժամանակներում. ինչպես են երկաթուղայինները նշում իրենց տոնը

«Թեև դեռ փոքրուց էի գիտակցում, որ ծանր է ու բարդ, բայց չեմ փոշմանել. սա ինձ համար կենսակերպ է արդեն»,-ասում է երիտասարդ երկաթուղայինը:

Գործ, որը հարգի էր անգամ ցարի ժամանակներում. ինչպես են երկաթուղայինները նշում իրենց տոնը

Դե, իսկ վագոնային դեպոյի առաջատար ինժեներ Մարիա Գրիգորյանն իր օրինակով ապացուցում է, որ սխալ է տեսակետը, թե երկաթուղին կնոջ տեղ չէ։ Նա, ինչպես նաև իր եղբայրը, որոշել են գնալ իրենց հայրիկի ճանապարհով։ Մարիան իր ամեն օրը դեպոյում է սկսում ու ավարտում արդեն 20 տարի։

Գործ, որը հարգի էր անգամ ցարի ժամանակներում. ինչպես են երկաթուղայինները նշում իրենց տոնը

Նշենք, որ Երկաթուղայինի օրը հիմնադրվել է Ռուսաստանում՝ դեռեւս 1896 թվականին և նվիրված է Նիկոլայ 1-ին ցարի ծննդյան տոնին, որն առաջինը Ռուսաստանում սկսեց երկաթուղային գծերի շինարարությունը։ Մինչ խորհրդային կարգերի հաստատումը տոնը նշվում էր հունիսի 25-ին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այն մոռացության մատնվեց, սակայն 1936 թվականին որոշում կայացվեց սահմանել Երկաթուղայինների մասնագիտական տոն։

Երկաթուղայինի օրն ավանդաբար տոնվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։

Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և Թբիլիսիի հետ կապված ծրագրեր. ուրիշ ի՞նչ սպասել ՀԿԵ–ից