ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում հանցավոր չարաշահումներ են կատարվել, որոնց արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ առերևույթ չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելուն։
Թվով 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքն ամբողջությամբ չի տրամադրվել, իսկ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել։
Դատախազությունը պարզել է նաև, որ 2018թ.-ի ընթացքում ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների բուժման համար ոչինչ չի արվել, սակայն փաստաթղթերով ներկայացվել է, իբր 30%-ը փոխհատուցվել է։
Դրանից բացի, 2018թ.-ի ընթացքում անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները ներկայացվել են «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդների բժշկական օգնության ծառայությունների» անվան տակ:
ԱԱԾ–ն բացահայտել է մի խումբ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունները
Վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հաստատությունից ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում:
Նկատի ունենալով, որ ՊՎԾ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ (լիազորությունների չարաշահում)։
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Համայնքային հողը որդուն է վաճառել. Ջրաշենի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել