«Ամենայն հարգանքով Աճառյանի հանդեպ, բայց...». ԱԺ–ում վիճում են «հայհոյանք» բառի շուրջ

Ազգային ժողովի պատգամավորներին խիստ անհանգստացնում են հայհոյանքի և սեռական հայհոյանքի տարբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ում քննարկվում է հայհոյանքը քրեականացնելու նախագիծը։ Համաձայն նախագծի` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ`տուգանքից մինչև կալանք։

«Հայհոյանքը քրեականացնելու ժամանակ դեռ կլինի». Զոհրաբյանը նյարդային ելույթ ունեցավ ԱԺ–ում

«Սահմանադրության հիմքում մարդու արժանապատվությունն է, որին վիրավորում է հայհոյանքը, և այն վտանգավոր է դարձել, և մենք նպատակ ունենք այս նախագծով հայհոյանքը վերացնել հանրային տիրույթում»,–ասաց նախագիծը ներկայացնող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարց տվեց` ո՞ր բառերն են համարվելու հայհոյանք, որովհետև, ըստ նրա, Հրաչյա Աճառյանի արմատական բառարանում հայհոյանք բառը նշանակում է սուտ տեղեկատվություն։ (Իրականում Աճառյանի արմատական բառարանում հայհոյանք բառի բացատրությունները նշված են «վատ խոսք ասել, հիշոց տալ, անարգել, չարախոսել»)։

«Ամենայն հարգանքով Հրաչյա Աճառյանի հանդեպ, բայց նրա բառարանը օրենսդրական հիմք չէ, քաղաքացիները լավ գիտեն` որն է հայհոյանքը», – պատասխանեց Վարդանյանը։

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ ճշտեց` արդյոք «կապիտուլյանտ», «անհայրենիք» կամ Լենա Նազարյանի ասած «իդիոտկա» բառերը չեն քրեականացվելու։ Պատասխան հնչեցվեց, որ դրանք հայհոյանքներ չեն։

Նիկոլայ Բաղդասարյանը կրկին ասաց, որ հայհոյանքը տարբերվում է սեռական հայհոյանքից, և պետք է հստակ չափորոշիչներ նշանակել։

Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չկային։

Փաշինյանը հարբած զանգել է Էջմիածնի քաղաքապետին ու վերջին հայհոյանքները տվել. մանրամասներ