«Ադամիումի» բոլոր աշխատակիցներին ՍԱՏՄ–ն ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից

45 աշխատակից չի կարող աշխատանքի հաճախել մինչև պարտադիր բժշկական զննության չենթարկվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Ադամիում» ՍՊԸ բոլոր` 45 աշխատակիցներին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից։ Տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջի գրառումից։

Ինչպե՞ս է ադրբեջանական դրոշի նկարով գարեջուրը հայտնվել մեր շուկայում. ՍԱՏՄ-ի պարզաբանումը

«Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ում։ Պարզվել է, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ»,–նշված է գրառման մեջ:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

Մսամթերքի «բակային վաճառքները» վերահսկելու համար ՍԱՏՄ-ն կհամագործակցի ՏԻՄ-երի հետ

Մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը, 45 աշխատակիցներին տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից։