RT-ն սկսում է Խալեդ ալ Խաթիբի անվան միջազգային մրցանակի հայտերի ընդունումը

Khaled Alkhateb International Memorial Awards–2021 մրցանակաբաշխության հաղթողները 200 հազար ռուբլի մրցանակ կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik.RT հեռուստաալիքը սկսել է Khaled Alkhateb International Memorial Awards ամենամյա միջազգային մրցանակի մասնակցության հայտերի ընդունումը։ Մրցանակը տրվում է լրագրողներին հակամարտության գոտում արված լավագույն աշխատանքների համար:

Այս մրցանակը սահմանվել է ի հիշատակ 2017 թվականի հուլիսի 30-ին Սիրիայում զոհված լրագրող Խալեդ ալ Խաթեբի, որը համագործակցում էր RT Arabic-ի հետ: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է չորրորդ անգամ։

Խալեդ ալ Խաթեբի անվան միջազգային մրցանակը շնորհվում է հետևյալ անվանակարգերում․

  • «Լավագույն աշխատանքը հակամարտության գոտուց․ տեքստ»
  • «Լավագույն աշխատանքը հակամարտության գոտուց․ տեսանյութ»
  • «Պատերազմից հետո․ տեքստ/տեսանյութ»՝ պատերազմով անցած մարդկանց և ամբողջ ժողովուրդների ճակատագրի ու խաղաղ կյանքին վերադառնալու մասին։ Անվանակարգն առաջին անգամ է ներկայացվում։

Khaled Alkhateb International Memorial Awards–2021 մրցանակաբաշխության հաղթողները 200 հազար ռուբլի մրցանակ կստանան։

Հայտերը կարելի ներկայացնել https://award.rt.com կայքում։ Հաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերի 30-ին։

Առաջին մրցանակաբաշխության ժամանակ մրցանակների են արժանացել Իրաքի, Իռլանդիայի և Սինգապուրի մասնակիցները: Ժյուրին կազմում օտարերկրյա և ռուս լրագրողներ էին ընդգրկվել, որոնց թվում էին Իրադա Զեյնալովան ու Եվգենի Պոդդուբնին:

Երեք երկրների ռազմական թղթակիցներ արժանացել են RT հեռուստաալիքի մրցանակներին

2019թ․-ին հաղթանակի էին հավակնում 25 երկրից ուղարկված աշխատանքներ։

Դափնեկիր դարձան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի և Հնդկաստանի ներկայացուցիչները, որոնք պատմում էին Սիրիայում, Իրաքում և Լիբիայում տեղի ունեցող հակամարտություններ մասին։ 2020թ․-ին RT-ի մրցանակը ստացան ռազմական թղթակիցներ Ռուսաստանից, Սիրիայից և Հնդկաստանից։

RT հեռուստաալիքը Khaled Alkhateb International Memorial Awards մրցանակը սահմանել 25-ամյա լրագրող Հալեդ ալ Խաթեբի պատվին, որը համագործակցում էր RT Arabic-ի հետ: Նա զոհվել է 2017թ․-ին Սիրիայի Հոմս նահանգում գրոհայինների հրթիռակոծության հետևանքով։ Իր ռեպորտաժներում Խալեդը լուսաբանում էր Սիրիայի կառավարական ուժերի մարտերը ահաբեկիչների դեմ։ 2018 թ․-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Խալեդ ալ Խաթեբին հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրելու մասին, որը նրա ընտանիքին հանձնվեց պարգևների հանձնման առաջին արարողության ժամանակ:

RT-ի հեռարձակման արգելքը. ճչացող ոչ պրոֆեսիոնալիզմ, կամ չի եղել և չկա որևէ պատահական սխալ