Զինված հարձակում Երևանի կենտրոնում. անհայտ անձը սպառնացել է նռնակով

Հարձակում իրագործած անձը եղել է բժշկական դիմակով։ Նրա դիմակն ու նռնակը իրավապահները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն ու տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. տուժածների թվում երեխաներ կան

Կայքի տեղեկություններով` հարձակում իրագործած անձը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել