«Թարս հովանոց»․ ինչպես է Մեծ Բրիտանիայի վարչապետը ծիծաղեցրել արքայազն Չարլզին․ տեսանյութ

Մեծ Բրիտանիայի վարչապետի կողքին նստած արքայազն Չարլզը ժպիտով է հետևել Բորիս Ջոնսոնի «չարչարանքներին»։
Sputnik

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիսավոր արարողության ժամանակ չի կարողացել գլուխ հանել հովանոցից:

Միջադեպը տեղի է ունեցել Սթաֆորդշիր կոմսությունում, որտեղ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում մահացած ոստիկանների հուշարձան է բացվել:

Բորիս Ջոնսոնն ու Քերրի Սայմոնդսը լուսանկար են հրապարակել իրենց գաղտնի հարսանիքից

Սկզբում բրիտանական կառավարության ղեկավարի հովանոցը փակվել է։ Երբ Բորիս Ջոնսոնը կրկին բացել է այն, հովանոցը հակառակ կողմ է ծալվել։

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

Միջադեպը ծիծաղեցրել է ներկաներին ու մասնավորապես արքայազն Չարլզին։ Բրիտանական գահի ժառանգորդը ժպիտով հետևել է վարչապետի «չարչարանքներին»։

Մեծ Բրիտանիայի վարչապետի դուստրը ներքնազգեստով է հայտնվել ամսագրի շապիկին. լուսանկարներ