ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik.Արցախում hերթական բնակարանաշինական ծրագիրը կիրականացվի։ Տեղեկությունը հայտում է Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։ Արդեն կայացել է մրցույթի առաջին փուլը։
«Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից` ընդհանուր 240 բնակարանով։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նորակառույց բնակարանները տրամադրվելու են Հադրութ քաղաքի` պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն հայտարարել էր, որ ավելի քան 1000 բնակարան շահագործման կհանձնվի երկու տարվա ընթացքում: Տների բաշխման ժամանակ առաջնահերթությունը կտրվի Շուշիի և Հադրութի բնակիչներին (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ), ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերին: Առաջին բնակարանները շահագործման կհանձնվեն արդեն այս տարվա վերջին։
1 տարում պետությունը 61 մլրդ դրամ է հատկացրել արցախցիներին, սյունեցիներին, զինվորականներին