«Սահմանին լարված էր, իսկ Սոթքի համայնքապետը Երևանում էր. ես գնամ, դուք մտածեք». Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետը վստահեցնում է, որ երեկ, երբ իրենց մարզում սահմանին իրավիճակը լարված էր, Սոթքի համայնքապետը Երևանում է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը բազմաթիվ քրեական գործերով է անցնում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր երեկ Ավետյանն ԱԱԾ կանչվել։

«Սոթքի համայնքապետը տարբեր քրեական գործերով է անցնում։ Իսկ թե ինչ գործերով` հարցրեք իրեն կամ ԱԱԾ–ին»,–ասաց Սանոսյանը։

Հարցին, թե նորմա՞լ էր, որ երեկ սահմանին լարված իրավիճակ էր, իսկ Սոթքի համայնքապետին ԱԱԾ են կանչում, Սանոսյանը հարցով պատասխանեց, թե նորմա՞լ է, որ նման դեպքեր էին սահմանին, իսկ Ավետյանը Երևանում էր։ Սանոսյանը նշեց` Սոթքի համայնքապետին կանչել էին Գեղարքունիքի ԱԱԾ, բայց պարզվել էր` նա Երևանում է։

Պատրաստվում ենք քննարկել սահմանին ռուս սահմանապահների հենակետեր տեղադրելու հարցը. Փաշինյան

«Ես գնամ, դուք մտածեք` դա նորմա՞լ է, թե չէ»,–իր խոսքն ամփոփեց Սանոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սոթքի համայնքապետին ԱԱԾ էին կանչել։ 

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։