«Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Երևանում` բավականին բանուկ հատվածներում, խաղատները պիտի լինեն վերնահարկում ու փողոցից մուտք չունենան։ Սա պետք է ամրագրվի կանոններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանում 2 ներդրող հավակնություն ունի 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում անելուց հետո խաղատան թույլտվություն ունենալ, ինչը նախատեսվում է օրենքով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվի. տեղում նաև խաղատուն կբացվի

Նշենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց ներդրումային մի ծրագրի, ըստ որի` Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր կկառուցվի։ Տարածքում նաև խաղատուն և ճոպանուղի է կառուցվելու, ինչի առնչությամբ էլ անդրադարձ կատարվեց խաղատների թեմային։

«Խոսքն այն մասին է, որ հյուրանոցում ուզում են խաղատուն կառուցել։ Սակայն Երևանում` բավականին բանուկ հատվածներում, խաղատները պիտի լինեն վերնահարկում ու փողոցից մուտք չունենան. սա պետք է ամրագրենք կանոններով։ Այս դեպքում կարող ենք այնպիսի սահմանափակումներ դնել, որ Երևանի կենտրոնում գործող խաղատունը ոչ թե որոգայթ լինի, այլ տեղ, ուր մարդիկ գիտակցված գնում են փող ծախսելու»,–ասաց Փաշինյանը։

Պոկեր ու թմրանյութեր. Երևանի Սայաթ-Նովա փողոցում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ խաղատները Հայաստանում հիմնականում զբոսաշրջային վայրերում են՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ վերոհիշյալ վայրերից խաղատների գովազդ նկատել է միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին։

«Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ, բայց ասացիք` Սևանում, Ջերմուկում, Ծաղկաձորում կան ավելի լավ պայմաններ խաղատների գործունեության համար։ Ես խաղատների գովազդ նկատել եմ միայն Ծաղկաձորի ճանապարհին»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ թույլ չեն տալու քաղաքացիների ճանապարհներին թակարդներ դնել և փողը մինչև վերջին կոպեկը ծախսել տալ, ուստի որոշակի սահմանափակումներ պետք է լինեն։

Երբ նախագիծը հաստատվում էր, խաղատունը կառուցված էր. ինչպես «մոլորվեց» ՀՀ կառավարությունը