Լոնդոնը ՀՀ–ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջանի հետ սահմանից 5 կմ հեռու մնալ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս երթևեկել Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանից 5 կմ հեռավորություն պահել: Երկրի ԱԳՆ-ն այսօր` հուլիսի 29-ին, թարմացրել է հորդորները:

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է Արցախ և Ադրբեջանի հետ սահման չմեկնել

Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով, իշխանությունը խորհուրդ չի տալիս երթևեկել Իջևան–Նոյեմբերյան քաղաքները կապող M16 / H26 մայրուղով:

Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում զերծ մնալ Հայաստանի մնացած հատված ցանկացած այցելությունից (բացի անհրաժեշտ դեպքերից)` ելնելով COVID-19–ի ռիսկերի ընթացիկ գնահատումից:

Պարզաբանման մեջ նշվում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում սահմանին բազմաթիվ ռազմական բախումներ են եղել, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել ու տուժել:

ԱԳՆ-ն հորդորում է սահմանափակել ճամփորդությունները