Իրաքում ուղղաթիռ Է կործանվել, մահացել են անձնակազմի բոլոր անդամները

Միջադեպի մանրամասները դեռ չեն պարզվել։ Հայտնի է միայն` քանի մարդ է եղել ուղղաթիռում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Սալահ ադ–Դին նահանգում ուղղաթիռ Է կործանվել, մահացել են անձնակազմի բոլոր անդամները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Sky News Arabia» հեռուստաալիքին:

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

«Իրաքյան ուղղաթիռն ընկել է Տուզ–Խուրմաթու քաղաքի մոտ, մահացել է հինգ հոգուց բաղկացած անձնակազմը», - ասված է հաղորդագրության մեջ:

Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։

Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին. տեսանյութ