Ինչպես Արման Դարչինյանը Տոկիոյում հաղթեց եվրոպական խաղերի փոխչեմպիոնին. լուսանկարներ

Sputnik

Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերում 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանն այսօր հաղթեց եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Սլովակիան ներկայացնող Անդրեյ Շեմեկին։ Sputnik Արմենիան ներկայացնում է մենամարտի ամենավառ կադրերը։

Քառորդ եզրափակիչում Դարչինյանը մրցելու է ֆիլիպինցի Էումիր Մարցիալիի հետ։

Հաղթելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի օլիմպիական բրոնզե մեդալը։ Հավելենք, որ հուլիսի 31–ին Դարչինյանն իր երկրորդ մենամարտը օլիմպիական ռինգում կանցկացնի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվում են մեկ տարի ուշացումով :

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

Օլիմպիադային մասնակցում է 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք մրցում են 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

1 / 8
Արման Դարչինյանը ռինգ է դուրս գալիս
2 / 8
Արման Դարչինյանի և Անդրեյ Շեմեկի մենամարտը
3 / 8
Արման Դարչինյանի և Անդրեյ Շեմեկի մենամարտը
4 / 8
Արման Դարչինյանի և Անդրեյ Շեմեկի մենամարտը
5 / 8
Արման Դարչինյանի և Անդրեյ Շեմեկի մենամարտը
6 / 8
Արման Դարչինյանի և Անդրեյ Շեմեկի մենամարտը
7 / 8
Հայտարարվում է, որ հաղթել է Արման Դարչինյանը
8 / 8
Արման Դարչինյանը հաղթական շարժում է անում մենամարտից հետո