Ձմերուկ և սեխ՝ ո՞րն ավելի օգտակար է. սննդաբանի կարծիքը

Սննդաբանը համեմատել է ձմերուկի ու սեխի օգտակարությունն ու ասել է՝ որն ավելի բարձր կալորիականություն ունի և որի մեջ ավելի շատ վիտամիններ կան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Սեխն ավելի կալորիական է, քան ձմերուկը, սակայն դրանում ավելի շատ բջջանյութ կա, որն անհրաժեշտ է աղիների կայուն աշխատանքի ու խոլեստերինի մակարդակը նորմայում պահպանելու համար։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Կորաբլևան:

Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ

Բացի այդ, մասնագետը նշել է, որ սեխն ավելի շատ վիտամին C է պարունակում ու ընդամենը 200 գրամը բավարար է ասկորբինաթթվի օրական պահանջը բավարարելու համար: Վիտամին C-ն օգնում է կլանել երկաթը, լավ ազդեցություն է ունենում մաշկի վրա ու ամրացնում է իմունիտետը:

Կորաբլևան նշել է, որ ձմերուկն էլ իր առավելություններն ունի, օրինակ, լիկոպին հակաօքսիդանտի առկայությունը, որը նվազեցնում է սրտի ու աթերոսկլերոզիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, այն նաև նվազեցնում է անհանգստությունն ու դեպրեսիան:

Մուգ ապակիները վնասակար են. բժիշկն ասել է՝ ինչպես ճիշտ ընտրել արևային ակնոցը

Սննդի հարցերով փորձագետը կարծում է, որ չի կարելի ասել, թե որն է ավելի օգտակար՝ ձմերուկը կամ սեխը, քանի որ երկուսն էլ մեծ քանակությամբ միկրոտարրեր ու վիտամիններ են պարունակում: Նրա կարծիքով՝ ամենակարևորը դրանք չափավոր ուտելն է: Մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի 200 գրամը։ Այդ դեպքում ձմերուկը միզամուղ ազդեցություն չի ունենա, սեխն էլ՝ լուծողական ազդեցություն չի ունենա, ու դրանք մաքսիմալ օգուտ կտան օրգանիզմին։