Բեռլինը Բաքվին և Երևանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը

Անգելա Մերկելի օգնականը կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել մարդկանց կյանքը պահպանելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել հրադադարի ռեժիմը։ Այս մասին Twitter-ում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն, կանցլերի օգնական Մաթիաս Լյուդենբերգը։

Վերին Շորժան գտնվում է ադրբեջանական ԶՈւ նշանառության տակ. Թաթոյանի այցի արդյունքները

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության էսկալացիայի վերսկսումը խորը մտահոգություն է առաջացնում», - նշել է նա:

Նա նաև կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել մարդկանց կյանքը պահպանելու համար։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։