Բաքվում հայ գերիների քրեական հետապնդումներն ապօրինի են. Human Rights Watch-ը դատապարտում է

Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից հայ գերիների նկատմամբ ապօրինի դատավճռին։

Գերիների վերադարձը կարող է կառուցողական միջավայր ստեղծել. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բայրամովին

Գոգիան իր Թվիթեռում նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։

«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- գրել է Գոգիան։

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների ևս մեկ խմբի դատապարտեց 6 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է Sputnik Ադրբեջանը, դատավճիռ կայացվեց Եղիշ Հովհաննեսի Աստանյանի, Կարեն Արմենի Արամյանի, Տիգրան Մանիկի Ավագյանի, Գրիգոր Գևորգի Գևորգյանի, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովիկի Գևորգյանի, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանի, Վոլոդյա Գագիկի Հակոբյանի, Անդրանիկ Սրապի Սուքիասյանի, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանի, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանի և Էդուարդ Արմենի Կիրակոսյանի նկատմամբ: