50 զինծառայողի մասունք կուղարկվի Հոլանդիա` փորձաքննության. Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ փորձաքննության պատասխանը շատ արագ չի լինի, քանի որ բարդ գործընթացներ պետք է արվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկվում են Հոլանդիա։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այսմասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա

«Ունեինք մասունքներ, որոնց նույնականացման գործընթացը չէր հաջողվում իրականացնել։ Հոլանդացի մեր գործընկերների հետ կնքեցինք համաձայնագիր, և հիմա 50 փորձանմուշ տեղափոխման գործընթացի մեջ է»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` փորձաքննության պատասխանը շատ արագ չի ստացվելու, քանի որ բարդ գործընթացներ պետք է արվեն։ Ավանեսյանը խոստացավ դրանց պատասխանները Հայաստան գալու պես` հանրայնացնել այն։

Հիշեցնենք, որ մայիսի 5–ի դրությամբ՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից վերցված շուրջ 300 փորձանմուշ չէր հաջողվել նույնականացնել։

Զոհերի նույնականացման` արտերկրում և ՀՀ-ում արված ԴՆԹ-ի արդյունքները նույնն են. նախարար

Իսկ հունիսի 3-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ունենք շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել։