ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային oլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը:
Նա 100 մետր ազատ ոճում 59.18 վայրկյան արդյունք գրանցեց և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում Մանուչարյանը 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա գրավեց 45-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում: Հուլիսի 30-ին նա ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային մասնակցում է 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք մրցում են 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ