«Տնային աշխատանք է պետք». Ռուբինյանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին

Ըստ ռուբեն Ռուբինյանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի կառույց է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելուց առաջ պետք է նախնական աշխատանք կատարել։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը:

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում շատ են քննարկումները ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու թեմայով։

ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Հայաստանին. Ռուբեն Ռուբինյան

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի կառույց է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով։ Ես սա ասում եմ, որովհետև անընդհատ տեսնում եմ, որ հարցնում են, թե ինչո՞ւ չեք դիմում ՄԱԿ–ի ԱԽ։ Այնտեղ գործընթացները ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի «տնային աշխատանք» է կատարվել ։ Պետք է որոշակի գործողություններ կատարվեն մինչ այդ», - ասաց Ռուբինյանը։

Պատգամավորի խոսքով` այդ գործընթացը պետք է լինի ըստ պատեհության։ Եթե նման անհրաժեշտություն լինի, ապա համապատասխան գործողություններ կձեռնարկվեն։

Այս պահի դրությամբ Հայաստանը միջազգային հանրությանն ու իր գործընկերներին տեղեկացնում է կատարվածի վերաբերյալ և ակնկալում համապատասխան արձագանք։

«Իսկ այն սուբյեկտները, որոնց հետ մենք ունենք իրավապայմանագրային բազա, որը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար, մենք օգտագործում ենք այն գործիքակազմը (կամ քայլեր ենք անում այն օգտագործելու համար), որը նախատեսված է ըստ պայմանագրերի»,-նշեց Ռուբինյանը:

Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։