Տեսակամուրջ. «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համավարակի ֆոնին»

Հուլիսի 29-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համաճարակի ֆոնին» թեմայով:
Sputnik

Ի՞նչ է այսօր տեղի ունենում Հայաստանի և Վրաստանի հանգստավայրերում, ինչո՞վ կարելի է զբոսաշրջիկներին գրավել համավարակի պայմաններում։ Ի՞նչ պետք է իմանան Վրաստանի սևծովյան ափին հանգստանալու մեկնող հայ զբոսաշրջիկները,և ի՞նչ է իրենից ներկայացնում Անակլիա նոր հանգստավայրը: Ինչպե՞ս է ընթանում տուրիստական սեզոնը Հայաստանում և Վրաստանում:

Այդ մասին կպատմեն.

  • Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին,
  • Հայաստանում զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Արմենիա Թրավել» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Մարինա Կրպեյանը:

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ: