Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Հայկ Գևորգյանն անցել էր պայմանագրային ծառայության, ավագ լեյտենանտ էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը մասնակցել էր 44-օրյա պատերազմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը` հավելելով, որ Հայկը Գավառից էր։

Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է

«Պատերազմի առաջին իսկ օրից Հայկն ակտիվ մասնակցություն էր ունեցել` լինելով Քարվաճառում և Վարդենիսում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա անցել էր պայմանագրային ծառայության, ավագ լեյտենանտ էր»,–ասաց Մանուկյանը։

Նա հայտնեց նաև, որ Հայկը պարկեշտ ընտանիքի զավակ է,միակ որդին: Նա իրենից փոքր մեկ քույր ունի։ Հայկն ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր։

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը aravot.am–ին հայտնել է, որ ավագ լեյտենանտի ծնողները մարտին քրոջ հետ տեղափոխվել էին Ռուսաստան և սպասում էին, որ Դավիթն էլ ավարտեր ծառայությունը և միանար իրենց։

 

Հայկ Գևորգյանը ծնվել էր 1983 թվականին։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։