ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ երեք զինծառայողներ։
ՊՆ–ն նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն կտրամադրի քիչ ավելի ուշ։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ