ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։